ՏԿԶՆ- ը նախաձեռնել է Հայաստանի համայնքների տնտեսական քարտեզագրման աշխատանքը: Այստեղ Ներկայացված են համայնքի տնտեսության հիմնական ճյուղերը՝ ըստ դրանցում ներգրավված տնտեսությունների թվի, այդ ճյուղերի ընդհանուր նկարագրերը, համայնքի հիմնական ճյուղերի առաջատարները, համայնքի մրցակցային առավելությունները և համայնքում գործող արժեշղթաները: Այս տնտեսական քարտեզները հնարավորություն կտան պատկերացում կազմել Ձեր գործարար հետաքրքրությունների օբյեկտ հանդիսացող համայնքների տնտեսության վերաբերյալ, տեղեկանալ տնտեսության առաջատարների մասին և հաստատել արդյունավետ գործարար կապեր համայնքների հետ: