Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արագածավան համայնքը գտնվում է Երևանից 85 կմ հեռավորության վրա: Համայնքի  փաստացի բնակչությունը մոտ 6000 է, տնային տնտեսությունների թիվը` 1022: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 3000 հա՝ հիմնականում վարելահողեր և այգիներ, սակայն դրանց մոտ 40 տոկոսը ներկայումս չի մշակվում: Համայնքում 1927թ. բուծվել է Արագածյան կոչվող ոչխարի տեսակը, որը մսաբրդատու է և ունի բարձորակ բուրդ /կիսանրբագեղ/: Համայնքում մանր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է 6100 գլուխ: Ամբողջ գլխաքանակը վերոնշյալ տեսակի է: