Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Աշտարակ համայնքը գտնվում է Երևանից դեպի հյուսիս-արևմուտք 13 կմ հեռավորության վրա` Քասախ գետի ափին, նախալեռնային գոտում: Հանդիսանում է Արագածոտնի մարզկենտրոնը: Համայնքի բնակչությունը 24 000 է: Աշտարակի վարչական տարածքը կազմում է 4233 հա, որից 1186 հա՝ բնակելի տարածքներ, 2721 հա՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, 121 հա` արդյունաբերական տարածքներ, 70 հա` հատուկ նշանակության տարածքներ, 48 հա` հատուկ պահպանման տարածքներ, 17 հա` ջրային տարածքներ և 8 հա` անտառային հողեր: Համայնքի կլիման մերձարևադարձային է: Հունվարյան միջին ջերմաստիճանը -13 է, հուլիսյանը` 24, իսկ տարեկան տեղումների քանակը 350 մմ է: