Արագածոտն մարզի Դավթաշեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը գտնվում  է Թալին-Աշտարակ ավտոմայրուղուց 0.5 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝  40 կմ հեռավորության վրա: Դավթաշեն է վերանվանվել 1950 թ-ին. անվան ծագումնաբանությունը կապում են պատմական Կապադովկիայում Կեսարիա քաղաքի մոտ գտնվող ամառանոցի հետ, որը, ըստ ավանդության, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենիքերիմ Արծրունու որդին` Դավիթը: Տեղադրված է Արագած լեռան հարավարևմտյան փեշերին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա: Համայնքի ընտանիքների թիվը՝ 219, բնակչությունը՝ 752 մարդ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են` 1556 հա, որից 701 հա՝ արոտավայր, 197 հա՝ վարելահող (որից մշակվում է 137), 87 հա՝ տնամերձ, այգիները տնամերձերում են՝ 47 հա, 10 հա՝ խոտհարք և 98 հա՝ այլ հողատեսքեր: