Արագածոտն մարզի Ձորագլուխ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղն ընկած է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին՝ մարզկենտրոնից 39 կմ հեռավորության վրա: Բարձրությունը  ծովի մակարդակից կազմում է 2050 մ: Կլիման բարեխառն լեռնային է, շրջակայքը կանաչապատ է: Ունի Թթուջուր կոչվող հանքային աղբյուրներ: Գյուղից արևելք գտնվում է 10-12-րդ դարերի ս.Հովհաննես եկեղեցին, որ կոչում են նաև Կարմիր վանք: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մշակույթի տուն: