Արագածոտն մարզի Երնջատափ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը հիմնադրվել է 1828-1829 թթ. Արևմտյան Հայաստանից եկած  գաղթականների կողմից, Երնջատափ է վերանվանվել 1946 թ-ին:
Համայնքը գտնվում է մարզկենտրոնից  21 կմ հեռավորության վրա, Ապարան քաղաքից՝ 15 կմ հարավ-արևելք:  Գյուղը տեղադրված է Արա լեռան հյուսիսարևելյան ստորոտում: Գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:  Գյուղն ունի 188 տնտեսություն: Համայնքի բնակչությունը կազմում է 542 մարդ: Համայնքի վարչական տարածքը 3122 հա է, որից 763 հա՝ արոտավայր, 583 հա՝ վարելահող, 268 հա՝ խոտհարք, 67 հա՝ տնամերձ, 147 հա՝ այգեգործական, 1024 հա՝ անտառներ, այլ` 45 հա: