Արագածոտն մարզի Սարալանջ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է 34 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռնազանգվածի հյուսիսարևմտյան լանջերին:  Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:  Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են: Գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Համայնքի առկա բնակչությունը 42 տ/տ է: Համայնքի վարչական տարածքը 1248 հա է, որից 571 հա՝ արոտավայր, 108 հա՝ վարելահող, 27 հա՝ տնամերձ, 25 հա՝ խոտհարք, 444 հա՝ անտառ և 40 հա՝ այլ հողատեսքեր: