Արագածոտնի մարզի Շենավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գտնվում է Արագածի լեռան լանջի հարավ-արևելքում՝ Գեղարոտ գետի հովտում:  Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1875 մ: Կլիման բարեխառն լեռնային է: Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 21 կմ: Ունի դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ:  Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 950 հա, որից 734 հա՝ տնամերձ` 126 հա, այգիներ` 4 հա, խոտհարք՝ 73 հա, այլ հողեր` 359 հա: Հողերի 15% ունեն ոռոգման հնարավորություն: Համայնքում կա մոտ 880 խոշոր եղջերավոր (որից կով՝ 390, երինջ՝ 400, ցուլ՝ 80-90), 724 մանր եղջերավոր (որից ոչխար՝ 77, խոզ՝ 117, 600 գոջի), մեղու՝ 31 փեթակ: