Արագածոտնի մարզի Թալին համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Թալին համայնքը գտնվում է Երևանից մոտ 55 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 7500 է, տնային տնտեսությունների թիվը՝ 2200 /արտագնա աշխատանքի մեկնածների թիվը կազմում է 1500 մարդ: Համայնքի ընդհանուր վարչական տարածքը կազմում է 4396 հա: Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերը կազմում են 1200 հա, 2450 հա՝ արոտավայր, 1296 հա՝ ենթակառուցվածքներ, բնակելի կառուցապատված տնամերձեր, 70 հա՝ վարձակալված և մոտ 150 հա՝ այլ հողատարածքներ: Ծովի մակարդակից ունի 1585 մ բարձրություն: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450մմ է: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: