Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը գտնվում է  Երևան քաղաքից 79 կմ հեռավորության վրա:  Գյուղը տեղակայված է Արագած լեռան հյուսիսային ստորոտում՝ ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Բնակչությունը կազմում է 2233 մարդ, 670 տնային տնտեսություն: Համայնքի վարչական տարածքը կազմում է 3611 հա, որից պետական՝ 1040 հա, 149 հա՝ բնակելի շինություններ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2290  հա, որից 69 հա՝ պահուստային, 273 հա՝ անտառային, 10.4 հա՝ ջրային ֆոնդի հողեր, 1886 հա՝ հատուկ պահպանվող տարածքներ, 1413 հա՝ արոտավայր, 101 հա՝ տնամերձ և  566 հա՝ վարելահող: