Արագածոտն մարզի Ծաղկաշեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է մարզկենտրոնից 16 կմ հեռավորության վրա, Ապարան քաղաքից 9 կմ հարավ`  Երևան-Ապարան ավտոմայրուղու վրա: Գյուղը հիմնադրել են Ալաշկերտից և Դիադինից գաղթածները 1829 թ.: Ընտանիքների թիվը՝ 110, բնակչությունը՝ 650 մարդ: Համայնքի վարչական տարածքը 1834 հա է, որից 1230 հա՝ արոտավայր, 210 հա՝ վարելահող (որից 10 հա՝ գարի, 10 հա՝ ցորեն, 30 հա՝ կարտոֆիլ, 20 հա՝ կաղամբ, 55 հա՝ վարսակ, 70 հա՝ առվույտ), 12 հա՝ խոտհարք: