Արագածոտնի մարզի Ուջան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ուջան համայնքը գտնվում է Երևանից 37 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 19 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը կազմում է 3350 բնակիչ, 1150 տնտեսություն: Համայնքի ընդհանուր վարչական տարածքը կազմում է 1200 հա, որից 490 հա՝ արոտավայրեր, 380 հա՝ վարելահող, 250 հա՝ այգիներ և բնակավայր, 60 հա՝ խոտհարք, 10 հա՝ ենթակառուցվածքներ, 8 հա՝ քարի հանք: