Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ոսկեվազ համայնքը գտնվում է Երևանից 32 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 5 կմ հեռավորության վրա: Համայնքի փաստացի բնակչությունը մոտ 4500 է, տնային տնտեսությունների թիվը՝ 1300: Համայնքի ընդհանուր տարածքը 960 հա է, որից վարելահողեր՝ 120 հա, խաղողի այգիներ՝ 59 հա, պտղատու այգիներ՝ 86 հա, մնացածը՝ այլ նշանակության հողեր: