Արարատի մարզի Արարատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արարատ քաղաքային համայնքը գտնվում է Երևանից մոտ 50 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 20 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 19 593 է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 27.69 քկմ: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա, տարեկան տեղումների քանակը կազմում է 200-250 մմ: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5-ից -6 աստիճան: Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -32 աստիճան : Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42 աստիճան: