Արարատի մարզի Արևշատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արևշատ համայնքը գտնվում է Երևանից մոտ 32 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 2370 է, տնտեսությունները՝ 560: Համայնքի ընդհանուր տարածքը 5.0 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 385 հա, որից վարելահողեր՝ 130 հա, պտղատու այգիներ՝ 136 հա, խաղողի այգիներ՝ 34 հա, արոտավայրեր, այլ հողեր՝ 85 հա: