Արարատի մարզի Արտաշատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արտաշատ քաղաքային համայնքը գտնվում է Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա: Հանդիսանում է Արարատի մարզի մարզկենտրոնը: Համայնքի բնակչությունը 25066 է: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 800 մ բարձրության վրա, տարեկան տեղումների քանակը կազմում են 250-300 մմ: Կլիման չոր, խիստ ցամաքային է:  Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճանի սահմաններում: Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -26 , առավելագույնը՝ 42 աստիճան: