Արարատի մարզի Դվին համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Դվին համայնքը մարզկենտրոնից գտնվում է մոտ 9 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 3160 է, տնային տնտեսությունների թիվը՝ 732: Համայնքի ընդհանուր տարածքը 7.4 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 510 հա, որից պտղատու այգիներ՝ 173 հա, տնամերձ հողերը՝ 110 հա, իսկ վարելահողերը կազմում են՝ 154 հա: Տարեկան տեղումների քանակը 240-260 մմ է: Գյուղը շրջապատված է Գեղամա լեռներով: