Արարատի մարզի Գետազատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գետազատ համայնքը գտնվում է Երևանից մոտ 35 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 1900 է, տնային տնտեսությունների թիվը՝ 470: Համայնքի ընդհանուր տարածքը 5.6 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 300 հա, որից պտղատու այգիներ՝ 105 հա, խաղողի այգիներ՝ 15 հա , իսկ մնացածը` վարելահողեր: