Արարատի մարզի Մասիս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մասիս քաղաքը գտնվում է Երևանից  դեպի հարավ 14 կմ, իսկ մարզկենտրոնից դեպի արևմուտք` 20 կմ հեռավորության վրա: Տեղակայված է Արարատյան դաշտի կենտրոնում` Հրազդան գետի ձախ ափին:
Մասիս քաղաքն ունի 23670 բնակիչ:
Մասիսում տեղակայված է Երևանը սպասարկող խոշոր երկաթուղային հանգույց։
Համայնքն ունի ոռոգման լայն ցանց և օգտագործում է Հրազդան գետի և ստորգետնյա արտեզյան ավազանի ջրերը: