Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նոր Խարբերդ համայնքը գտնվում է Երևանից մոտ 15 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 8000 է, տնային տնտեսությունների թիվը՝ 1985: Համայնքի ընդհանուր տարածքը 7.7 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 230 հա, որից պտղատու այգիներ՝ 41 հա, խաղողի այգիներ՝ 19 հա, մնացածը` վարելահողեր: Համարվում է Երևան քաղաքի բնակիչների համար ամառանոցային գոտի: