Արարատի մարզի Սիփանիկ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սիփանիկ համայնքը գտնվում է Երևանից մոտ 15 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 790 է, տնային տնտեսությունների թիվը՝ 240: Համայնքը հիմնականում բնակեցված է փախստականներով: Համայնքի ընդհանուր տարածքը 27.69 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 607 հա, որից մշակվում է ընդամենը 50 հա: Համայնքի հողերից 200 հա ձկնաբուծական լճեր են, որտեղ հիմնականում աճեցվում են սազան, պնդաճակատ և իշխան: