Արարատի մարզի Սիս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սիս համայնքը գտնվում է Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 1430 է, տնային տնտեսությունների թիվը՝ 350: Համայնքը հիմնականում բնակեցված է փախստականներով: Համայնքի ընդհանուր տարածքը 14.9 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 567 հա, որոնք հիմնականում վարելահողեր են: Ներկայումս մշակվում է դրանցից 190 հա-ն: