Արարատի մարզի Ոսկետափ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ոսկետափ համայնքը գտնվում է Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 5360 է, տնային տնտեսությունների թիվը՝ մոտ 1400: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 1100 հա, որից 700 հա` վարելահող, 45 հա` պտղատու այգիներ, 70 հա` խաղողի այգիներ և արոտավայրեր՝ 230 հա: