Արարատի մարզի Զանգակատուն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Զանգակատուն համայնքը մարզկենտրոնից գտնվում է մոտ 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից` 90 կմ հեռավորության վրա: Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա: Բնակիչների թիվը 1160 է, տնային տնտեսությունների թիվը՝ 358: Համայնքի գյուղատնտեսական հողերը կազմում են 670 հա, խնձոր` 135 հա, ծիրան` 15 հա, ընկույզ` 10 հա, այլ` 510 հա: Հողերն ու բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսության զարգացման համար: