Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արագած համայնքը գտնվում է Երևանից և մարզկենտրոնից միևնույն՝ 33 կմ, իսկ Էջմիածին քաղաքից` 11 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը մոտ 3000 մարդ է: Համայնքի ընդհանուր տարածքը 1151 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 897 հա, որից  վարելահողեր՝ 282 հա, պտղատու այգիներ՝ 74 հա, խաղողի այգիներ՝ 58 հա, բազմամյա տնկարկներ՝ 133 հա և արոտներ՝ 342 հա: