Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արմավիր համայնքը գտնվում է Երևանից մոտ 42 կմ հեռավորության վրա, հանդիսանում է Արմավիր մարզի մարզկենտրոնը: Համայնքի բնակչությունը 34000 է:  Համայնքի վարչական տարածքը 2177,2 հա է, այդ թվում`տնամերձի ֆոնդը` 85 հա, արտադրական նշանակության հողերը` 25 հա, հանգստի գոտիները` 8 հա։

Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա, տարեկան տեղումների քանակը` 220-250 մմ: Կլիման չոր խիստ ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռով, ոչ երկարատև և շոգ ամառով։  Գարունը տաք է` համեմատաբար երկարատև։ Ամառը երկարտև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը: