Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Էջմիածին համայնքը գտնվում է Երևանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 51280 է:  Համայնքի վարչական տարածքը 44 քկմ է, այդ թվում` վարելահողեր` 1925 հա, պտղատու այգիներ` 22 հա և խաղողի այգիներ` 148 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 408 և 43 հա։  Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -40-ից -50, ամեն տարի կայուն ձնածածկույթ չի հաստատվում։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը`42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 300-320 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Քաղաքի մոտակայքով հոսում է Քասախ գետը։ Շրջակայքում կան կավեր, շինարարական ավազ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։