Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գետաշեն համայնքը գտնվում է Երևանից մոտ 63 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնից` 18 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 2669 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 1412 հա  է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1000 հա, որից  վարելահողեր՝ 900 հա, այլ նշանակության հողեր` 332 հա: Տնամերձ հողակտորները մոտ 180 հա են, որոնց հիմնական մասը խաղողի, ծիրանի, դեղձի սալորի այգիներ են: