Արմավիրի մարզի Հայկավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Հայկավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 51 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնից` 6 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 1600 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 350 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 304 հա, որից  վարելահողեր՝ 100 հա, խաղող` 20 հա, պտղատու այգիներ` 113 հա: Տնամերձ հողակտորները մոտ 70 հա են, որի հիմնական մասը խաղողի, ծիրանի, դեղձի սալորի այգիներ են: