Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ջրառատ համայնքը գտնվում է Երևանից 32 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 29 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը մոտ 3300 մարդ է, տնտեսությունների թիվը` մոտ 1000: Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 521 հա, որից  վարելահողեր՝ 321 հա, խաղողի այգիներ՝ 2 հա, մնացած հողերը գտնվում են համայնքի պահուստային ֆոնդում: