Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մուսալեռ համայնքը գտնվում է Երևանից 12 կմ, մարզկենտրոնից՝ 34 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 2600 մարդ է, իսկ վարչական տարածքը` 633 հա: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 411 հա, որից  վարելահողեր` 196 հա,  այգիներ՝ 150 հա /ներկայումս մշակվում է ընդամենը 14-20 հա/, 40 հա խաղողի այգիներ: Հողերի որակը բավականին ցածր է, ոռոգման ջրի պահանջը բավականին մեծ է, քանի որ հողերը հիմնականում ավազուտներ են և աղուտներ: