Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մյասնիկյան համայնքը գտնվում է Երևանից մոտ 56 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 13 կմ հեռավորության վրա` Արմավիր – Գյումրի մայրուղու վրա: Համայնքն ունի մոտ 4500 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 3093 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2540 հա, որից  վարելահողեր՝ 901 հա, պտղատու այգիներ՝ 141 հա, խաղող` 135 հա, այլ հողեր՝ 1220 հա, որոնք հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր: