Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նալբանդյան համայնքը գտնվում է Երևանից մոտ 60, իսկ մարզկենտրոնից` 10 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 5200 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 2110 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1509 հա, որից  վարելահողեր՝ 980 հա, պտղատու այգիներ՝ 150 հա, խաղողի այգիներ՝ 200 հա : Տնամերձ հողակտորները մոտ 300 հա են, որի մոտ 60 տոկոսը սեղանի խաղողի այգիներ են: