Արմավիրի մարզի Նորապատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նորապատ համայնքը գտնվում է Երևանից մոտ 52 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնից` 7 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 2000 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 655 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 426 հա, որից  վարելահողեր՝ 343 հա, խաղող` 23 հա: Տնամերձ հողակտորները մոտ 85 հա են, որի հիմնական մասը խաղողի, ծիրանի, դեղձի սալորի, կեռասի այգիներ են: Հիմնվել են նաև 5 հա խաղողի նոր այգիներ: