Արմավիրի մարզի Նորավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նորավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 47 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնին սահմանակից է: Համայնքն ունի մոտ 1340 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 418 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 316 հա, որից  վարելահողեր՝ 223 հա, խաղող՝ 15-20 հա, պտղատու այգիներ՝ 20 հա: Տնամերձ հողակտորները մոտ 94 հա են, որի հիմնական մասը խաղողի, ծիրանի այգիներ են: