Արմավիրի մարզի Փարաքար համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Փարաքար համայնքը գտնվում է Երևան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, իսկ հեռավորությունը  մարզկենտրոնից կազմում է 35 կմ: Համայնքի կազմում ընդգրկված են Փարաքար և Թաիրով գյուղերը: Համայնքի բնակչությունը 9500 մարդ է, իսկ վարչական տարածքը` 730 հա: Գյուղատնտեսական նշանակության հողերն են. 115 հա` վարելահողեր, 42 հա` պտղատու այգիներ և 91 հա` խաղողի այգիներ: Հողերի որակը բավականին ցածր է: Համայնքի տարածքում կան բազալտի, գիպսի և կավի հանքավայրեր: