Արմավիրի մարզի Փշատավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Փշատավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 51 կմ, իսկ մարզկենտրոնից` 18 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 2500 բնակիչ: Համայնքի ընդհանուր տարածքը 803 հա-է, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 508 հա, որից  վարելահողեր՝ 233 հա, պտղատու այգիներ՝ 51 հա, խաղող` 134 հա: Տնամերձ հողակտորները մոտ 234 հա են, որի մոտ 80 տոկոսը սեղանի խաղողի այգիներ են: