Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արծվանիստ համայնքը գտնվում է Երևանից մոտ 141 կմ, իսկ Մարտունի քաղաքից` 18 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 3300 է, տնային տնտեսությունների թիվը՝  1027: Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 4000 հա, որից 1700 հա` վարելահողեր, 2300 հա` արոտավայրեր: