Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ճամբարակ համայնքը գտնվում է Երևանից մոտ 120 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 100 կմ հեռավորության վրա: Մակերևույթը լեռնային է, կտրված Գետիկ գետով և նրա վտակներով: Տարածքում կան քրոմի, գրանիտի, բազալտի հրակայուն կավի հանքավայրեր: Լանդշաֆտը լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնաին է, կլիման` բարեխառն: Համայնքը սահմանամերձ է, սահմանի երկարությունը 16.7 կմ է: