Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

 Համայնքի հեռավորությունը Երևանից կազմում է 56 կմ,  Սևանից՝ 13 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 46 կմ: Դդմաշեն գյուղի կենտրոնում է գտնվում 7-րդ դարում կառուցված Սբ. Թադեոս առաքյալի անունը կրող գմբեթավոր եկեղեցին: Գյուղի տարածքում հայտնաբերվել է նոր քարե դարի բնակատեղի, որից 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մ.թ.ա. 3-2 հազարամյակների դամբարանադաշտ, մետաղյա զենքեր, գործիքներ, զարդեր, տնայնագործական իրեր: Գյուղն ունի սրբավայրեր, սառնորակ աղբյուրներ, ջրհորներ ու ջրաղացներ: Համայնքի բնակչությունը 2500 մարդ է: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն, բժշկական ամբուլատորիա, առևտրի օբյեկտներ: