Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում՝  Հրազդան գետի ձախակողմյան ափին, հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 37 կմ, բարձրությունը ծովի մակերևույթից` 1850 մ:  Համայնքում կա գյուղապետարան, կենցաղի տուն, միջնակարգ դպրոց և մշակույթի պալատ: Գյուղի կենտրոնական ճանապարհը , ինչպես նաև Գագարին - Գեղամավան հատվածը ավելի քան 6 կմ ասֆալտապատված է: Գյուղը  ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված խմելու ջրով:

Բնակչության թիվը կազմում է  2038 մարդ: