Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թ.: Հիմնադիրները եղել են  1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևմտյան Հայաստանից տեղահանվածները: Գյուղը Ծակքար է կոչվել և կոչվում, որովհետև անմիջապես իր տարածքից եկած աղբյուրների ջրերը ձորադեմի քարերը ծակել են և այն վերածել բնական կամրջի: Այդ ծակ, հսկա ժայռի տակով աղբյուրի վճիտ ջուրը ջրվիժում է սքանչելի աղմուկով:
Ծակքար գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային ափին և տեղավորված է հիմնականում Բախտակ և Ծակքար գետերի (ձորերի) գետամիջյան բարձրավանդակում, ծովի մակերևույթից 2000 մ. միջին բարձրության վրա:
Կլիման ցամաքային է` ցուրտ, երկարատև ձմեռներով և կարճատև, հիմնականում չոր ամառներով: Միջին տարեկան ջերմաստիճանը 14-15 աստիճան է:
Մարզկենտրոն Գավառ քաղաքից գյուղը գտնվում է 25 կմ. , իսկ տարածքային կենտրոնից` Մարտունի քաղաքից,  10 կմ. հեռավորության վրա:

Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց 16 դասարանով, կուլտուրայի տուն և մանկապարտեզ:

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, կարևոր տեղ է գրավում նաև արտագնա աշխատանքը: