Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Վարդենիկ համայնքը գտնվում է Երևանից մոտ 135 կմ, իսկ Մարտունի քաղաքից` 13 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 10864 է, տնային տնտեսությունների թիվը 3002 է: Համայնքն ունի 1889 հա վարելահող, 8241 հա արոտավայրեր և 466 հա տնամերձ հողամասեր: