Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Վարդենիս համայնքը գտնվում է Երևանից մոտ 170 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 75 կմ հեռավորության վրա` Սևանա լճի հարավ-արևելյան կողմում: Ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա գտնվող բնակավայրի տարածքի կլիման խիստ է, ձմռան տևողությունը 6 ամիս է: Տարեկան տեղումների քանակը կազմում է 400-500 մմ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 3826 հա, որից քաղաքի տարածքը` 852.8 հա: Վարելահողերը կազմում են 2000 հա, որից օգտագործվում է միայն 60-70%: