Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Զովաբեր համայնքը հիմնադրվել է 1828 թ-ին: Համայնքը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան մասի ստորոտում` Հրազդան գետի ափին, Սևան քաղաքից` 16 կմ, մարզկենտրոն Գավառ քաղաքից` 60 կմ, մայրաքաղաքից` 55 կմ հեռավորության վրա:
Համայնքում կա դպրոց, տիպային մսուր-մանկապարտեզ, տիպային ամբուլատորիա, մշակույթի տուն, որտեղ գտնվում է գյուղապետարանը, գրադարանը և փոստը:
Համայնքում գործող արտադրական ձեռնարկություններ չկան:

Բնակչության թիվը 1867 մարդ է: Համայնքից ամեն տարի սեզոնային արտագնա աշխատանքի են մեկնում շուրջ 200 մարդ: