Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Աբովյան համայնքը գտնվում է Երևանից մոտ 16 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքը 10.23 քկմ է, իսկ բնակչության թիվը` 46 900: Քաղաքի վարչական տարածքը կազմում է 1100 հա, որից 326-ը կազմում է բնակարանային ֆոնդը, 93 հա `արդյունաբերկան գոտին, 3 հա` հանգստի գոտիները, 19 հա` պատմամշակութային հողերը, 107 հա` գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնց միայն 15 հա-ն է սեփականաշնորհված: Քաղաքում հիմնականում կան 3 խոշոր արդյունաբերական գոտիներ, որոնց տարածքներում գործում են մի շարք արտադրություններ:Համայնքը հանդիսացել է Խորհդային Հայաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից: