Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Բյուրեղավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքը 3990 հա է, իսկ բնակչության թիվը` 10 042: Համայնքն իր անվանումը ստացել է ի պատիվ համայնքում արտադրվող բարձրորակ բյուրեղապակու, որի հումքը առկա է համայնքում: