Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Եղվարդ համայնքը գտնվում է Երևանից մոտ 12 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքը 6722 հա է, իսկ բնակչության թիվը` 14 500: Դեռևս հնուց հռչակված են եղել Եղվարդի սարավանդում մշակվող սպիտակահատ ցորենը և նրանից ստացվող հացը: Բնակավայրում ներկայումս էլ փոքր ծավալներով մշակվում են հացահատիկ, կերային կուլտուրաներ, կան նաև պտղատու այգիներ: