Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Հրազդան համայնքը գտնվում է Երևանից մոտ 44 կմ հեռավորության վրա: Այն Կոտայքի մարզի մարզկենտրոնն է: Համայնքի բնակչության ընդհանուր թվաքանակը 59364 մարդ է, տնային տնտեսությունների թիվը՝13200: Համայնքի ընդհանուր վարչական տարածքը 15 273 հա է, որից 2057 հա կազմում է քաղաքի տարածքը, 11 042 հա կազմում են գյուղատնտեսական հողատեսքերը, իսկ 1416 հա կազմում են անտառային տարածքները: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1600-1750 մ բարձրության վրա: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5,5-60 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 715-730 մմ: