Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքը ստեղծվել է 1982թ., որպես Հրազդանի նախկին շրջանի <<Ջրառատի կաթի համալիր>>- ին կից բանվորական ավան: Վարչական առումով մտել է Աղավնաձորի գյուղական խորհրդի կազմի մեջ: 1991թ. կառավարության որոշմամբ ապախոշորացվել է և ստեղծվել ինքնուրույն գյուղական խորհրդի կոմիտե: Հիմնական բնակչությունը ազգությամբ հայեր են: Համայնքը գտնվում է Հրազդանի տարածաշրջանի հյուսիսարևելյան մասում: Սահմանակից է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն և Զովաբեր համայնքներին: Համայնքում բնակվում են 680 մարդ կամ 105 տնային տնտեսություն: Մակերեսը կազմում է՝ 9.8 կմ2: Մարզկենտրոն Հրազդան քաղաքից գյուղը գտնվում է 15 կմ., իսկ հեռավորությունը մայրաքաղաքից կազմում է  60 կմ.:

Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց, և մեկ մանկապարտեզ: